Նախագծի մասին

ՄԵՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Վստահ ենք, որ մեզնից յուրաքանչյուրը, ժամանակ առ ժամանակ, փաստաթուղթ կամ ինչ որ իր է ուղարկում տարբեր երկրներում ապրող ընկերներին կամ հարազատներին։

Մենք ուղարկում, կամ ստանում ենք փաստաթուղթ, նվեր, զարդ, հեռախոս, խմիչք, հագուստ, դեղ, պահածո, խոտաբույս, ավելուկ, բաստուրմա, մեղր և այլն։

Բոլորիս ծանոթ է նաև այն, թե ինչ «փորձություններով» ենք անցնում իրեր ուղարկելիս կամ ստանալիս։

 

Ամեն ինչ սկսվում է «ԾԱՆՈԹ» փնտրելուց

Մենք սկսում ենք ՓՆՏՐԵԼ տվյալ երկիր մեկնող կամ վերադարձող «ԾԱՆՈԹԻ»։

Չգտնելով «ԾԱՆՈԹԻՆ», խնդիրում ենք մեր մտերիմներին «ԾԱՆՈԹ» գտնել իրենց շրջապատում։

«ԾԱՆՈԹ» գտնելու մեր ԽՆԴՐԱՆՔԸ գրում ենք սոցիալական ցանցերում։ Նշում ենք, որ պատրաստ ենք վճարել։

Երբեմն՝ գտնում ենք «ԾԱՆՈԹԻՆ», խնդրում, ամաչելով՝ գումար առաջարկում, պայմանավորվում փոխանցել փոքրիկ ծանրոց, հետո մտափոխվում, մեծացնում կամ փոքրացնում ծանրոցը՝ անհարմար վիճակում հայտնվելով կամ անհարմար վիճակի մեջ դնելով լավություն անող «ԾԱՆՈԹԻՆ»։

Ի վերջո հարցը լուծում կամ չենք լուծում։

 

Երբեմն լինում է նաև այլ իրավիճակ

Հրատապ, ինչ որ փաստաթղթ է անհրաժեշտ ուղարկել, կամ ստանալ։

Ժամանակը չի բավարարում, որպեսզի «ԾԱՆՈԹ» փնտրենք։

Փոստային առաքումը տևում է մոտ 15 օր, արագ առաքումը՝ 3-5 օր։

Շտապում ենք օդանավակայան կամ ավտոկայան և սկսում խնդրել այդ ուղղությամբ մեկնողներին։

Հիմնականում ստանում ենք մերժում։ Գումար ենք առաջարկում։

Ի վերջո, անվճար կամ վճարումով, մի կերպ, գտնում ենք մեկին (կամ չենք գտնում), ով մեծահոգություն է դրսևորում և համաձայնում է տեղափոխել փաստաթուղթը։

Փոխանակում ենք հեռախոսահամարներ և, որոշ անվստահությամբ, սպասում, մինչև մեր հարազատները կզանգահարեն և տեղեկացնեն, որ ստացել են փաստաթուղթը։

 

ՄԵՆՔ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԼՈՒԾԵԼ ԵՆՔ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ

  • Մենք կարծում ենք, որ աշխարհի ցանկացած կետում հասցեատերը կարող է ստանալ իր առաքանին 1 - 12 ժամվա ընթացքում։
  • Մենք համոզված ենք, որ կարելի է ուղարկել ցանկացած քանակի և ծավալի փաստաթուղթ, խմիչք, զարդեր և ուղեբեռ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման և քաշքշուկի։
  • Մենք համոզված ենք, որ ցանկացած առաքում հնարավոր է կատարել 5 - 30 անգամ էժան։
  • Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ոք կարող է վաստակել 100.000 դրամ և ավելի՝ մեկ ճանապարհորդության ընթացքում։

 

ԵՎ ՄԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԱԽԱԳԻԾ

Մենք կօգնենք բոլոր նրանց, ովքեր առաքում են իրեր աշխարհի ցանկացած երկիր աննախադեպ մատչելի գնով և կայծակնային արագությամբ։

Մենք կօգնենք վաստակել 100.000 դրամ և ավելի  բոլոր նրանց, ովքեր որոշել են ճանապարհորդել:

Այսպիսով՝

  1. Եթե պատրաստվում եք ճամփորդության․ տեղեկացրեք այդ մասին նրանց, ովքեր պատրաստ են վճարել Ձեզ՝ իրենց անհրաժեշտ իրն ուղարկելու կամ ստանալու համար։
  2. Եթե Դուք ցանկանում եք ուղարկել կամ ստանալ իրեր․ սեղմեք այստեղ, ընտրեք հարմար տարբերակը և ուղարկեք Ձեր իրերն աշխարհի ցանկացած կետ։

Ցանկանո՞ւմ եք ծանոթանալ օգտվելու կարգին ապա սեղմեք այստեղ։

Շնորհակալություն
«Սոուշըլ մեդիա» ՍՊԸ